National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2010
Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ
1 / 1

Սեպտեմբերի 30-ին  ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավորներ Մարտին Սարգսյանը եւ Արա Սիմոնյանը հանդիպեցին Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նավահանդեանի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացմանն  ու առեւտրի խթանմանն առնչվող հարցեր:

Պարոն Մոհամմադ Նավահանդեանը տեղեկացրեց վերջին տարիներին վարչարարության շնորհիվ  Իրանի տնտեսության ձեռքբերումների ու առեւտրաշրջանառության աճի մասին` հույս հայտնելով, որ երկկողմ տնտեսական ու առեւտրային կապերի զարգացումը ոչ միայն կմեծացնի Հայաստանի ապրանքաշրջանառությունը եւ կխթանի նրա տնտեսության զարգացումը, այլեւ Հայաստանը կդարձնի առեւտրային տարանցիկ երկիր: Նրա գնահատմամբ` ժամանակն է ծառայություններից անցում կատարել արտադրության ոլորտ` ապահովելով ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը արգելակող խոչընդոտներ չեն կարող լինել, եւ կոնկրետ քայլեր պետք է կատարել ծրագրերը կյանքի կոչելու եւ փոխշահավետ համագործակցություն ապահովելու համար: Այդ հնարավորությունը տալիս են  երկու երկրների աշխարհագրական դիրքը,  դարավոր մշակութային հարաբերություներն ու տնտեսության զարգացման մեջ առկա ընդհանուր հետաքրքրությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անդրադարձավ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը ռազմավարական խնդիր է եւ տնտեսության ու զբոսաշրջության զարգացման կարեւորագույն նախապայման:

Երկուստեք արձանագրվեց, որ թեեւ Հայաստանը եւ Իրանը բարիդրացիական ու տնտեսական ակտիվ հարաբերություններ ունեն, բայց դրանց զարգացման հնարավորություններն ու հեռանկարները ավելի մեծ են, եւ պետք է կոնկրետ ու իրատեսական քայլեր ձեռնարկել դրանք կյանքի կոչելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու դրանց հասնելու ուղիները:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am